Ովքեր են ոչ հարգելի բացակայել նիստերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրապարակել է իր նիստերից մայիս ամսվա բացակայությունների ցանկը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մայիս ամսվա ընթացքում ոչ հարգելի բացակայել է երկու պատգամավոր՝ Արմեն Ռուստամյանն ու ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Սա, համաձայնեք, հետաքրքիր է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու Գալուստ Սահակյանը կուսակցական ընկերներ են, ավելին՝ ՀՀԿ փոխնախագահները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հանձնաժողովի նիստերից հարգելի բացակայել են Կարեն Բեքարյանն ու Վահե Էնֆիաջյանը: Ըստ տեղեկանքի՝ Էնֆիաջյանը գործուղման է եղել, իսկ Բեքարյանի բացակայության պատճառը նշված չէ:




Լրահոս