Հանուն ազատության ինքնասպան են լինում. նոր իրավիճակ քրեակատարողական հիմնարկներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում: Բանն այն է, որ դատապարտյալները եւ կալանավորները պահանջում են իրենց դեմ հարուցված քրեական գործերը օբյեկտիվ քննել կամ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակել: Ի պատասխան իրենց հորդորներին` այս օրերին ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից շատերը հացադուլ են հայտարարել, իսկ ահա մի մասն էլ, չդիմանալով անազատությանը, ինքնասպան է լինում: Մասնավորապես, «Արմավիր» ՔԿՀ-ում օգոստոսի 11-ին ու 12-ին ինքնասպանության երկու դեպք է գրանցվել: Ասել է թե` դատապարտյալներն ու կալանավորները հացադուլ, ջրադուլ, ինքնավնասում կատարելուց հետո ավելի ծանր մեթոդների են դիմել` ինքնասպան են եղել:




Լրահոս