Օգոստոսի 28-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ճեպազրույց կունենա լրագրողների հետ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգային հարցերի շուրջ։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԳՐԱՆՑՎՈՂ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը՝ 11:00-ին: Լրագրողները, օպերատորներն ու լուսանկարիչները հրավիրվում են գրանցվելու ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունում մինչև օգոստոսի 28-ը, ժ. 10:00-ը:

Խնդրում ենք գրանցումը կատարել [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով լրագրողի, օպերատորի և լուսանկարչի անուններն ու լրատվամիջոցը, կամ զանգահարել 060 620 214 կամ 060 620 283:

Խնդրում ենք խուսափել առանց վերնագրի (no subject) նամակ ուղարկելուց: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «ԱԳՆ մամուլի խոսնակի ժ/պ-ի ճեպազրույց» կամ ուղարկել նամակ մեր կողմից տարածվող այս հայտարարությանն ի պատասխան (reply), այլապես մեր էլեկտրոնային փոստի ծանրաբեռնվածության հետևանքով Ձեր նամակին արձագանքը կարող է ուշանալ: Խնդրում ենք նաև խուսափել գրանցումը կատարել .doc կամ .pdf ֆորմատի ստորագրված գրություններով. նամակն ակնկալում ենք ստանալ body text-ով, ինչպես ուղարկվում է այս հայտարարությունը:

***

Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:00-ին, սփյուռքի նախարարության աջակցությամբ «Թեքեյան կենտրոն»
հիմնադրամի ցուցասրահում տեղի կունենա ստամբուլահայ լուսանկարիչ Մուրատ Էզերի «Ստամբուլի
հայերը» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը (հասցե՝ Խանջյան 50):




Լրահոս