ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր և հավաքվածներին դուխով լինելու կոչ արեց: Հիշեցնենք, որ խորհրդարանի բոլոր մուտքերը շրջափակված են, պատգամավորներն էլ մնացել են ներսում:
Ազգայի ժողովը երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունեց փոփոխությունները խորհրդարանի կանոնակարգ օրենքում:
Խորհրդարանական երեք ուժերի՝ Հանրապետականի, ՀՅ Դաշնակցության ու «Ծառուկյան» դաշինքի առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին:
Մանրամասները` տեսանյութում