«Պետք է արձանագրենք, որ 2007 թվականից Հայաստանում չունենք զգալի տեղաշարժ` ծխախոտի օգտագործման նվազեցման հետ կապված»,- ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման ուղղված օրենքի նախագծի շուրջ սեմինար-քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։
Վերջինս ասաց, որ զարգացած եւ զարգացող երկրներում սրա հետ կապված աճը բավականին մեծ է, եւ հավելեց, որ ճիշտ է, Հայաստանում նույնպես առաջընթաց կա, սակայն այն, ցավոք, զգալի չէ։
Իրավաբան Ռոզա Բաբայանի խոսքով` արդյունքի հասնելու համար լրատվամիջոցների աշխատանքը, հանրային իրազեկումը և նոր օրենքի նախագծի հետ կապված գործողությունները պետք է լինեն փոխկապակցված։
Սեմինարի ընթացքում իրավաբանը խոսեց ծխելու դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քաղաքականության, օրենսդրական կարգավորոմների և դրանց կարևորության մասին, մանրամասն ներկայացրեց օրենքի եզրույթները։
Թեմայի շուրջ ելույթ ունեցավ նաև ԱհԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը։
Ծխախոտի վնասակարության մասին ելույթ ունեցավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ վատ սովորությունների դեմ պայքարը պետք է սկսել մանկապարտեզներից։ Նախարարը նշեց, որ երբեք չի ծխել և նույնիսկ չի էլ մտածել ծխելու մասին։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: