ՕԵԿ թեկնածուն` մեղադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածուն հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել ՕԵԿ-ական թեկնածու Լիանա Մանուկյանին՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ Էլիզա եւ Լուսինե Ջանոյանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, քրգործն էլ ուղարկվել է դատարան. այն կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը:




Լրահոս