Կառավարությունը Քննչական կոմիտեին միլիոններ հատկացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը առաջիկայում նախագահի աշխատակազմին եւ ՀՀ քննչական կոմիտեին գումար կհատկացնի: Վերջինիս կտրամադրվի 144 մլն 174 հազար դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով տարվա ընթացքում պետք է կապիտալ նորոգվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Լոռու մարզային քննչական վարչության եւ Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերը: Իսկ, ահա, ՀՀ նախագահի աշխատակազմին կհատկացվի 34.1 մլն դրամ: Բանն այն է, որ մարտի 1-ից նախագահի աշխատակազմը Մաշտոցի պողոտա 47 հասցեից տեղափոխվել է Մարշալ Բաղրամյանի պողոտա 26/1 հասցե, եւ էներգետիկ, կոմունալ ծառայությունների ծախսերի ավելացման պատճառով առաջացել է լրացուցիչ գումարի անհրաժեշտություն:

Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եւս 5 մլն դրամ կհատկացվի նախագահի աշխատակազմին հունիսի 7-9 Երեւանում եւ Դիլիջանում Արմեն Սարգսյանի հովանու ներքո անցկացված «Մտքերի գագաթնաժողովին» մասնակցած հյուրերի ընդունելություն համար, թեպետ հասկանալի է, որ այդքան գումարով դժվար թե սահմանափակվի մեծաքանակ հյուրերի ընդունելության ծախսերը:




Լրահոս