ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էլ չեմ դիմանում». որ դատավորներն են թիրախավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Սակայն նկատեք, որ նախարարությունը գաղտնի է պահում, թե վարույթները կոնկրետ ում դեմ են հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ նախարարի կողմից հարուցված վարույթներից երկու դատավորի գործը հասել է Բարձրագույն դատական խորհուրդ:

Իսկ ովքե՞ր են նրանք: Մեր տեղեկություններով Բարձրագույն դատական խորհուրդ է ուղարկվել Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին եւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Կոտայքի մարզի ընդհանուր իարվասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանի հետ` պարզելու, թե արդյոք ընդունում է, որ խախտում է իրականացրել: Դատավորը չի ընդունում մեղադրանքները: Ժողովուրդ օրաթերթին ասել է` «Փոխանակ խրախուսելու, ասելու` գիտես 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն ենք հայտնում քո ներդրման համար, ես ոչ մեկի օրոք աղաղակող որեւէ բան չեմունեցել: Էլ ես չեմ դիմանում, էլ չիհերիքում գաղափարս»:

Պատասխանեց. «Ես սովորական մի որոշում եմ կայացրել, որեւէ խախտում չեմ արել, վարքագծի կանոնների խախտում չեմ արել: Եսչեմ ընդունում, քանի որ իմ ձեռնարկածն ընդամենը որոշում էր: Ինձ մնացել է աշխատելու 40 աշխատանքային օր, ի՞նչ եք ուզում ինձնից, պատերազմի մասնակից եմ եղել, 12 մեդալ ունեմ,վերջին պահին էլ ինձ…, ներողություն… նեղացնելու կարիք չկա հա, փոխանակ խրախուսելու, ասելու` գիտես 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն ենք հայտնումքո ներդրման համար, ես ոչ մեկի օրոք աղաղակող որեւէ բան չեմունեցել, էլ ես չեմ դիմանում, էլ չիհերիքում գաղափարս:

Ես կգնամ Բարձրագուն դատական խորհուրդ եւ երեք բան եմ գրելու այնտեղ:Ես արդեն իսկ նախարարին ինչ-որ գրել էի, մի քանի բառ ավելացրած ընդամենը կրկնողությունպետք է լինի, որկոպիտ խախտում թույլչեմտվել, դատավորի վարքագծիո՞ր կանոնն եմ խախտել, մեր պետության ո՞ր հեղինակությունն եմ գետնին դրել. աբսուրդ բաներ կան»:

Քնար Մանուկյան




Լրահոս