Ուշագրավ մանրամասներ Լյովա Բաղդասարյանի քրեական գործից․ ինչպես է ԱԱԾ-ն կալանավորել «Կոշ» ՔԿՀ պետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին: «Ժողովուրդ» օրաթերթին ՔԿՀ պետի կալանավորման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես ԱԱԾ-ում կա տեսանյութ, որտեղ երեւում է, թե կոնկրետ ով եւ ինչպես է մոտենում Լյովա Բաղդասարյանի մեքենային եւ նրա մեքենայի մեջ գումար դնում:

Այսպիսով, վերոնշյալ օրը հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Կոշ»ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը: Քրեակատարողական հիմնարկի պետի կալանավորումը մի շարք հարցեր առաջ բերեց, թե ինչու պիտի երկար տարիներ տարբեր ՔԿՀ-ներում պետի պաշտոն զբաղեցրած եւ 2015 թվականից մինչ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին «Կոշ» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցրած Լյովա Բաղդասարյանը այդքան միամիտ լիներու նման քայլի գնար:

Եվ, ահա,«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լյովա Բաղդասարայնի պաշտպան Հրանտ Անանյանը ուշագրավ մանրամասներ հայտնեց քրեական գործից` հավելելով, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ինչպես է Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին: Հրանտ Անանյանը ներկայացրեց դեպքի ողջ մանրամասները. «Գումարը հայտնաբերվել է Լյովա Բաղդասարյանի մեքենայի միջից, բայց գումարը նրա մեքենայի մեջ ենթադրաբար տեղադրել է նախկին դատապարտյալ, ով եկել էր հասարակական վայրում` ավտոլվացման կետում, հետաքրքրվում էր ավտոմեքենայով, գնելու նպատակով էր ուսումնասիրում մեքենան:

Լյովա Բաղդասարյանը դեմ չի լինում, որ նա գնելու նպատակով զննի մեքենան: Հենց նախկին դատապարտյալը մեքենան տարբեր կողմերից ուսումնասիրելուց հետո հեռանում է, միանգամից մոտենում են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները եւ Լյովա Բաղդասարյանը անգամչի հասցնում նստել մեքենան: Ասեմ, որ այդ նախկին դատապարտյալը` Լյովա Բաղդասարյանի մեքենայի մեջ գումարը տեղադրողը, առերես հարցաքննության ժամանակ ասել է, որ Լյովա Բաղդասարյանը չի իմացել, որինքը փող է դնում, չի տեսել, եւ հետո ինքը պետք է զանգեր, զանգով Բաղդասարյանի տեղակացներ,որ փող է դրել մեքենայի մեջ:

Առերեսման ժամանակ ասել է` ենթադրում եմ, որ ինքը կարող էր իմանալ, որ ես փող էի դնում իր մեքենայի մեջ: Ամբողջ մեղադրանքը սրա վրա է հիմնված եւ դատապարտյալների խոսակցությունների վրա»:

Ըստ Լյովա Բաղդասարյանի` ինքը նախկին դատապարտյալի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել:

Պաշտպանի խոսքով` նախաքննության մարմինը չի տիրապետում որեւէ նյութի, որ պարոն Բաղդասարյանը որեւէ մեկից գումար էպահանջել կամ որեւէ մեկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել կամ որեւէ մեկի կաշառքի առաջարկը ընդունել է,նախաքննական մարմինը նման տվյալներչունի: Երբ ԱԱԾ աշխատակիցները հարցրել են Լյովա Բաղդասարյանին`գումար վերցրել է, պարոն Բաղդասարյանը ասել է` ոչ, որից հետո ԱԱԾ-ն «Կոշ» ՔԿՀ պետի մեքենան վերցրել է եւ տարել է ԱԱԾ ու չկողպվող հատվածից գումար է վերցրել:

Իսկ ինչի՞ համար էր նախկին դատապարտյալը «Կոշ» ՔԿՀ պետի մեքենայի մեջ փող դրել: Վերջինս ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ հայտնել է`չեմ ասում , ես ազգական ունեմ, քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում, կարող է իր համար հետո լավ չլինի:

Ավելին, նշենք, որ ԱԱԾ-ն տեսագրություն ունի, որտեղ երեւում է , թե ինչպես է Լյովա Բաղդասարյանը դրսում կանգնած, եւ մեկ աձ դրսից-ներսից նայում է մեքենան, որից հետո հեռանում է եւ մոտենում է Ազգային անվտանգության ծառայությունը: Իրենք ասում են, թե քանի որ դատապարտյալները միմյանց հետ խոսել են այդ թեմայով, ուրեմն պարոն Բաղդասարյանը հավանաբար դեմ չի եղել, ու ամբողջ մեղադրանքը դրա վրա է հիմնված:

Արդյունքում, պաշտպան Անանյանը գտնում է, որ մեղադրանքը անբավարար ապացույցների վրա է հիմնված, եւ թերեւս նախաքննության մարմինը պետքէ խորըքննությունիրականացներ եւ քննարկեր մեղադրանք առաջադրել, թե ոչ:

Նրա խոսքով`առաջադրված մեղադրանքը անհիմն է, չկա ապացույց առ այն, որ Լյովա Բաղդասարյանը ցանկություն է ունեցել ինչ-որ մեկից գումար վերցնելու կամ վերցրել է այդ գումարը.«Այո, եթե ուղղակի սթափ տրամաբանությամբ նայենք, կարող է իրավիճակ լինի, որ նույն դատապարտյալները նեղսրտած լինեն Լյովա Բաղդասարյանից եւ քայլեր ձեռնարկեին այս իրավիճակի ստեղծման,ինչիմեջ այսօր հայտնվել է Լյովա Բաղդասարյանը»:

Քնար Մանուկյան




Լրահոս