ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի խորհրդարանների ծեծկռտուքները. ինչու որևէ մեկը չհրաժարվեց մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ վիճաբանություն սկսվեց Սասուն Միքայելյանի և ընդդիմադիր պատգամավորի միջև: Բանը հասավ նրան, որ իշխանական խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը մեջքից հարվածեցին Մարուքյանին: Ծեծկռտուքին մասնակից եղան գրեթե բոլոր պատգամավորները:

Այդպիսի ծեծկռտուք ՀՀ Ազգային ժողովում չէր գրանցվել վերջին տարիներին, սակայն տարբեր երկրների խորհրդարաններում սա կարծես թե ընդունված երևույթ է: Ծեծկռտուքներն ավանդական են դարձել Ուկրաինայում, Թուրքիայում: Պարբերաբար այս երկրների խորհրդարաններում պատգամավորները վեճի են բռնվում միմյանց հետ, որն առանց բռունցքների գործադրման չի ավարտվում:

Նկատենք սակայն, որ այս տեսանյութում ներկայացված երկրներում չնայած ծեծկռտուքներն այսպես ասած մշտական բնույթ են կրում և հաճախ են տեղի ունենում, սակայն հետո բնականոն նիստերը շարունակվում են և քաղաքական հետևանքներ չեն լինում: Այսինքն, չեն եղել դեպքեր, երբ զանգվածային ծեծկռտուքներին հետևեն մանդատից հրաժարվելու դեպքեր: Իսկ ահա այսօր ընդդիմությունը խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո քաղաքական հետևանքներ է պահանջում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս