Ոստիկանապետն ընդունել է բանդայի ղեկավարի հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ձերբակալված բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը («Գառնիի սուրիկի լավաշի» տերը), երեկ հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Հակոբյանը թերթի թղթակցին հայտնել է, թե ինքն է խնդրել, որ հանդիպեն։ Նա ոստիկանապետին հարցրել է՝ ինչո՞ւ և ո՞վ է ուզում իր որդուն բանդայի պարագլուխ «սարքել», քանի որ «Գառնիի լավաշի» սեփականատերը պնդում է, որ իր երկու որդիներն էլ, որոնք ձերբակալվել են բանդայի գործով, անմեղ են։ «Ասեցի՝ բայց տղուս տնից մի բան գտե՞լ եք՝ չէ, ո՞վ ա ցուցմունք տվել իմ տղու մասին, որ ասում են պարագլուխ է եղել։ Ասենք մեկը ճանաչո՞ւմ է նրան, տեսե՞լ ա, որ ինքն էնտեղ ա եղել, որ ուզում են պարագլուխ սարքել՝ չէ։ Ըտենց խոսում էինք՝ էս կողմ, էն կողմ։ Սարգսյանն ասեց՝ ոչ ոք չի ասում, բայց դե ինքն ուղեղն ա եղել, իրան չեն տեսել։ Բայց ըտենց բան ո՞նց ա լինում»,- զարմացած պատմել է Սուրիկ Հակոբյանը, նաև հավելել. «Ես էլ մի քիչ նեղացած էի, ասացի. Դուք ինչ ուզեք՝ մարդու վրա շառ կանեք, կծեծեք, կբռնեք-կտանեք»։«Հրապարակ» 




Լրահոս