Փրկարարներն ավտոկռունկ են դուրս բերել արգելափակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 17-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ին պատկանող հատուկ տեխնիկայի օգնությամբ «KamAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Հ. Խ.) դուրս են բերել արգելափակումից:




Լրահոս