Ուշադրություն․ խուսափեք տվյալ սերիայով դեղի օգտագործումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են․

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 01/1571-23 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.030.03D սերիայի և «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 250 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 22.340.01A, 22.340.02B սերիաների նմուշների փորձաքննության ժամանակ հայտնաբերվել է արտաքին նկարագրության անհամապատասխանություն՝ արտադրանքի աղտոտում փոշիով և մասնիկներով, առկա է երրորդ դասի թերության կասկած, դեղերն արտադրող «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը վերոնշյալ դեղերի նշված սերիաների շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից՝ մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը։




Լրահոս