Ադրբեջանի պնդմամբ ՀՀ-ն պատրաստվում է պատերազմի, նշանակում է՝ Բաքուն ինքն է պատրաստվում դրան. շվեդ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ադրբեջանական Caliber լրատվական կայքում կարդացի, թե Հայաստանը ծրագրում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Թեև սա ռեժիմի պաշտոնական ալիք չէ, սակայն պետք է հիշել, որ երկիրը բռնապետություն է, և որ ազատ, անկախ մամուլ չկա, ուստի այս հաղորդագրությունը կարելի է ռեժիմի կողմից արտոնված համարել: Այս մասին սոցցանցում գրել է շվեդ պատգամավոր Էրիկ Հելսբորնը։

«Մեղադրանքն, անշուշտ, միանգամայն անհեթեթ է։ Այն դեպքում, երբ Բաքվի բռնապետությունը մշտապես ռազմատենչ հռետորաբանություն է գործածում, Երևանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը փորձում է խաղաղ ճանապարհ գտնել: Իհարկե, ճիշտ է, որ Հայաստանն ուժեղացնում և արդիականացնում է իր զինված ուժերը, բայց դա արձագանք է Ադրբեջանի ագրեսիային, և բնավ նշան չէ, որ նրանք հակամարտություն են փնտրում։ Ավելին, չնայած բանակի այս հզորացմանը, աշխարհի երկրների ռազմական հզորությունը գնահատող Global Firepower վարկանիշային աղյուսակում Հայաստանը առաջվա պես զբաղեցնում է միայն 91-րդ հորիզոնականը։ Մինչդեռ Ադրբեջանը զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը։ Ուստի հայտարարությունը, ըստ որի Հայաստանն Ադրբեջան է, իմաստ չունի։

Նույն հոդվածում մեղադրանքներ կան նաև Հայաստանում ԵՄ առաքելության հասցեն, որը մեղադրվում է ադրբեջանական զորքերին լրտեսելու և ապա այդ տեղեկությունները Հայաստանին փոխանցելու մեջ։ Սա դավադրության տեսություն է։ ԵՄ-ն ցանկանում էր առաքելություններ ունենալ սահմանի երկու կողմերում՝ էսկալացիան կանխելու համար։ Սակայն մինչ Հայաստանում ողջունում էին ԵՄ-ին, Ադրբեջանը միշտ «ոչ» էր ասում:

Հայաստանը ցանկանում է, որ աշխարհը տեսնի, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, Ադրբեջանը՝ ոչ։ Սա շատ բան է ասում նրա ​​մասին, թե ով է սպառնում խաղաղությանը։

Որովհետև խաղաղությունը վտանգված է, բայց ոչ Հայաստանի կողմից։ Պատերազմի նախապատրաստության մասին հայտարարությունները պետք է դիտել որպես նախազգուշացում, որ դա հենց այն է, ինչ անում է Ադրբեջանը։ Վտանգը հենց նրանում է, որ Ադրբեջանը նախատեսում է կեղծ հայտարարություններ կիրառել սեփական բռնությունն արդարացնելու համար: Հոդվածի վերջում տրված արտահայտությունը մտահոգիչ պատկեր է ուրվագծում. «այս պահին Երևանում գտնվող ամբողջ շինարարական տեխնիկան կուղարկվի Եռաբլուր»։ Դժվար է այս ուղերձը մեկնաբանել այլ կերպ, քան այն, որ նրանք պատրաստ են սպանել հազարավոր մարդկանց:

Ադրբեջանը պետք է իմանա, որ Եվրոպայում ոչ ոք չի հավատում իրենց կեղծ պատմություններին։ Եվ նոր զինված հակամարտություն սկսելը շատ վատ գաղափար կլիներ»,- գրել է շվեդ պատգամավորը։




Լրահոս