Ապրիլի 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ։ Ապրիլի , 21-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 21-22-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։




























