Armenian text to speach

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի նոր խմբաքանակ․ Ադրբեջանական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջիկայում Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը։

Ըստ հաղորդումների՝ երկաթուղային ճանապարհով նախատեսվում է ուղարկել 16 վագոն դիզելային վառելիք։

Հիշեցվում է, որ դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրումների տարանցման բոլոր սահմանափակումները։ Առաջին նման բեռը եղել էր Ղազախստանից Հայաստան ուղարկված հացահատիկը։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ամիսներին շարունակվել են տարբեր բեռների մատակարարումները դեպի Հայաստան։ Մասնավորապես՝

  • 2025 թվականի դեկտեմբերի 18-ին SOCAR-ը Հայաստան էր ուղարկել 1220 տոննա ԱԻ-95 բենզին,
  • 2026 թվականի հունվարի 9-ին ուղարկվել էր ընդհանուր 2698 տոննա բեռ՝ ներառյալ բենզին և դիզելային վառելիք,
  • հունվարի 11-ին՝ 18 վագոն բենզին,
  • փետրվարի 25-ին՝ 4500 տոննա դիզելային վառելիք,
  • մարտի 5-ին՝ 31 վագոն դիզելային վառելիք և պարարտանյութ,
  • մարտի ընթացքում նաև մի քանի խմբաքանակով հացահատիկ և այլ բեռներ,
  • ապրիլին՝ նոր խմբաքանակներ դիզելային վառելիքի և պարարտանյութերի։

Այսպիսով, ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ էներգակիրների և այլ բեռների մատակարարումները շարունակական բնույթ են կրում, իսկ նոր՝ 16 վագոն դիզելային վառելիքի ուղարկումը հերթական նման քայլն է։

Անի Վարդանյան




Լրահոս