Armenian text to speach

ՔՊ-ն դրամահավաք է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք է հայտարարել:

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ն դրամահավաքն իրականացնում է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավն իրակամացնելու համար:

Հիշեցնենք, որ ՔՊ-ն բոլոր ընտրություններից առաջ դրամահավաք է իրականացնում: Ըստ կուսակցության ներկայացրած հայտարարությունների դա իրականացվում է այն բանի համար, որ կուսակցությունը կարողանա հոգալ քարոզչական ծախսերը:

Նշենք, որ ArmLur.am գրել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն:

Մեզ հայտնի էր դարձել, որ թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս