Մահացել են ծարավից Հուլ 11,2012 14:54 Լիբիայից Իտալիա մեկնող անօրինական 54 ներգաղթյալներից 53-ը մահացել են Միջերկրական ծովում՝ ծարավից։ Այդ մասին պատմել է միակ ողջ մնացած մարդը, ով ստիպված է եղել ծովի ջուր խմել։ 15 օր տեւած նավարկությունն ավարտվել է Թունիսի ափերի մոտ։ Ներգաղթյալներին արգելված է եղել իրենց հետ շշերով ջուր վերցնել: Փչովի նավակի ուղեւորները մահացել են խմելու ջուր չլինելու պատճառով, նավակը …
3 մլն դրամի տուգանք` Լեզվի պետական տեսչությանը Հուլ 11,2012 14:07 2012 թվականի առաջին կիսամյակում Լեզվի պետական տեսչության կողմից երեք միլիոն դրամի չափով տուգանվել է 60 տնտեսվարող: Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ոլորտում առկա մի շարք խնդիրները չեն լուծվում օրենսդրության անկատարության պատճառով. “Մենք ունենք երեք օրենսդրական նախաձեռնություն լեզվի մասին, որոնք կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը սեպտեմբերին”,- ասաց Երիցյանը:
Երեվանում մոտոցիկլետ է այրվել Հուլ 11,2012 14:02 Երևանի Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտ մոտոցիկլետ է այրվել: Ահազանգն այդ մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ստացվել է հուլիսի 10-ին` ժամը 20.36-ին:Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.45-ին, մարվել՝ 20.49-ին: Այրվել է Հովհաննես Վարդանյանին պատկանող մոտոցիկլետը՝ ամբողջությամբ:
Աճուրդի է հանվել Մադոնայի ամառանոցը Հուլ 11,2012 13:58 Փոփ երաժշտության թագուհի Մադոնան որոշել է աճուրդի հանել 1926-ին կառուցված Բեւերլի-Հիլզում գտնվող իր շքեղ ամառանոցը։ Երգչուհին այն գնհատել է 18.495.000 դոլար։ Ամառանոցի ընդհանուր մակերեսը 6458 քառակուսի ֆութ է։ Հարեւանները նույնպես հայտնի դեմքեր են։
ՀՀ ԱԺ-ն ստացել է 1720 նամակ Հուլ 11,2012 13:47 “Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին” ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարությունը հրապարակում է 2012 թ. երկրորդ եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 232, փոխնախագահներին` 62 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին: ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 344 նամակ. պատասխանել են …
Համանախագահները հատել են շփման գիծը Հուլ 11,2012 13:43 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն և Ժակ Ֆորը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպերշիկը հերթական դիտարկման ընթացքում հատել են սահմանը և անցել Արցախ: Այս մասին հայտնում է ,ԱՊԱե գործակալությունը: Ինչպես ավելի վաղ նշել էինք, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` հուլիսի 11-ին դիտարկում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի շփման …
Կասկադում կհավաքվեն 40 երկվորյակներ Հուլ 11,2012 13:32 Կասկադի տարածքում կհավաքվեն ավելի քան 40 երկվորյակներ, որոնք բնակվում են Հայաստանում: Նրանք պետք է ֆոտոնկարահանվեն ֆոտո-գրքի, ինչպես նաև “THE TWINS.Երկվորյակներ” վավերագրական ֆիլմի համար: Այս նախագծի հեղինակն է Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան, ով աշխատել է տարբեր տարիքի և մասնագիտությունների երկվորյակների հետ, այցելել է Ռուսաստանի 40-ից ավելի քաղաքներ, նախկին սովետի պետություններ և եվրոպական երկրներ:
Ուղեվորատար ավտոբուսն ընկել է ձորը.5 զոհ Հուլ 11,2012 13:18 Էրզրում քաղաքում տեղի է ունեցել ծանր ճանապարհատրանսպորտային պատահար: Արդահանից Անկարա մեկնող ուղեւորատար ավտոբուսն Էրզրումի նահանգի Թորթումի շրջանում կամրջից ընկել է ձորը, ինչի հետեւանքով զոհվել է 5 մարդ, ինչպես նաեւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 44 մարդ: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:
Հուլիսի 11-ը բնակչության միջազգային օրն է Հուլ 11,2012 13:15 Այսօր նշվում է բնակչության միջազգային օրը։ Այն հռչակվել է 1989-ի ՄԱԿ-ի կողմից: Այս օրվա հռչակման նախապատմությունը կապված է 1987-ի հուլիսի 11-ին լույս աշխարհ եկած 5-միլիարդերորդ քաղաքացու հետ: ՄԱԿ-ը հուլիսի 11-ը կոչեց Հինգ միլիարդի օր: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ 2050-ին մեր մոլորակի վրա ապրողների թիվը կանցնի 10 միլիարդից:
Փրկել են շան ձագուկներին Հուլ 11,2012 13:05 Հուլիսի 10-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ում գտնվող ջրհորը շուն է ընկել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ջրհորից անվնաս հանել են վեց շան ձագ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
20 Փետրվար 14:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մոր կողմից երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով սկանդալ է բացահայտվել դատարանում. ինչ կորոշի իրավապահ համակարգը
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան