Ժողովուրդ. Նալբանդյանը խոստովանեց, թե ինչու էր գնացել Կոնգո Նոյ 06,2012 10:33 ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Աժ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ակամայից մեկ ուշագրավ խոստովանություն արեց: Արդարացնելու համար հարավարևելյան Ասիա ու Աֆրիկա իր ճամփորդությունները՝ նա ասաց, թե կոռեկտ չէ այդ երկրներն էկզոտիկ կոչելը, քանի որ Կոնգոն մի քանի անգամ ավելի մեծ է Հայաստանից: Բացի այդ, ըստ նրա, Կոնգոն ՌԴ-ից հետո ալմաստի արտադրության ոլորտում ամենամեծ երկիրն է: Ըստ …
ՀԺ. Վրաստանում սկսված գործադուլը ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի վրա Նոյ 06,2012 10:30 “Վրաստանի Փոթի նավահանգստում անցած շաբաթվա վերջին սկսված գործադուլը շարունակվում է: Սա ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի վրա, քանի որ այդ նավահանգստով է մեր երկիր հասնում ներկրվող ապրանքների մի զգալի մասը: Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը “Հայկական ժամանակ”-ի թղթակցին երեկ հայտնել է, որ ներկայումս հայկական կողմը փորձում է բեռները վերահասցեավորել Բաթումի նավահանգիստ և այնտեղ բեռնաթափել: …
Ժողովուրդ. Նաիրա Զոհրաբյանհը ցանկանում է, որ իրենց թեկնածուն լինի Ծառուկյանը Նոյ 06,2012 10:27 Երեկ` ժամը 16:00-ին, ԲՀԿ-ն իր հերթական նիստն է անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում: Եվ, ինչպես նախորդ անգամ, այն սովորական ընթացք է ունեցել: “Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում որոշվել է պարբերաբար նիստեր անել, ինչպես ՀՀԿ-ում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հարց են լուծում: Եվ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար ՀՅԴ-ի գաղտնի ժողովների շունչն են հաղորդում նիստերին: …
ՀԺ. Փուչիկների գործով միակ մեղավորը քաղցկեղով հիվանդ է Նոյ 06,2012 10:25 Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի և հարյուրավոր երիտասարդների մարմնական վնասվածքների համար պատժի ենթարկված միակ “մեղավոր” Սերոբ Բոզոյանը առաջիկա օրերին պետք է Երևանի բանկերից մեկից 160 հազար դրամ վարկ վերցնի վիրահատվելու համար՝ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝ Բոզոյանը, որը քաղցկեղով հիվանդ է։ Նրա առողջական վիճակը շաբաթ օրը կտրուկ վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ իրեն …
Ժողովուրդ. Էս շենքի վրա գալովի ա։ Վառվելը քիչ չէր, հիմա էլ աշխատողներն են իրար ծեծում Նոյ 06,2012 10:21 Երեկ “Ժողովուրդ”-ի թղթակիցն ականատես է եղել թե ինչպես են Մելիք Ադամյան հասցեում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի շինաշխատանքներն իրականացնող բանվորները քարերով ծեծում միմյանց։ Մոտ վեց ամիս շարունակվող վերանորոգման աշխատանքները, ըստ երևույթին, զայրացրել են նաև բանվորներին, որոնք երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրենց բարձր ձայներով գոռոցներով ու հայհոյանքներով գրավեցին անցորդների ուշադրությունը։ Ղրանից հետո նրանցից երկուսը սկսեցին իրար քարերով …
Հրապարակ. Շարմազանովն ու Գալուստ Սահակյանը հանդիպել են Քոչարյանին Նոյ 06,2012 10:18 Ըստ “Հրապարակ”-ի լավատեղյակ աղբյուրների՝ Հովիկ Աբրահամյանը միակը չի եղել, որ վերջերս արժանացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսությանը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Գալուստ Սահակյանն օդանավակայանում՝ Հովիկ Աբրահամյանին դիմավորելիս ջերմորեն մոտեցել են թռիչքուղուց դեպի իրենց եկող մեքենային՝ մտածելով, թե հարգարժան Արգամիչն է: Սակայն մեքենան կանգնել է, դռները բացվել են, և դուրս է …
Ժողովուրդ. Շանթը փակել է սպորտային հաղորդումը Նոյ 06,2012 10:16 “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` “Շանթ” հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն ընտանիքի հետ միասին պատրաստվում է լքել Հայաստանը եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, քանի որ “Շանթ”-ը սպորտային հաղորդման հեռարձակման համար նրանից պահանջել է բերել 5 մլն դրամ արժողությամբ գովազդ: Թադեւոսյանը չի կարողացել գտնել գովազդը, դրա համար էլ հաղորդումը “փակվել է”: Մեզ հետ զրույցում մեկնաբանը տեղեկությունը հաստատեց մասամբ: …
ՀԺ. Երեվանի քաղաքապետարանում սկսված ստուգումներն ավարտվել են Նոյ 06,2012 10:13 Երեւանի քաղաքապետարանում սկսված ստուգումները նոյեմբերի 2-ին ավարտվել են։ Այդ մասին գրում է ,Հայկական ժամանակե թերթը՝ վկայակոչելով Վերահսկիչ պալատից ստացված տեղեկությունը։ “ՎՊ-ից, սակայն, հրաժարվել են որեւէ տեղեկություն հայտնել արդյունքների վերաբերյալ։ Այս ընթացքում վերլուծվելու են ստուգումների արդյունքները, եզրակացություն է գրվելու, որը հաստատվելու է պալատի խորիրդի նիստում եւ միայն դրանից հետո հրապարակվելու է։ Իսկ սա նշանակում է, որ …
Հրապարակ. ՀՀԿ գրասենյակից 27-ամյա երիտասարդ է ընկել եւ մահացել Նոյ 06,2012 10:10 “Հրապարակը” գրում է.”Հանրապետական կուսակցության տխրահռչակ շենքի շինաշխատանքների ժամանակ՝ սեպտեմբերին, մեր տեղեկություններով, զոհվել է շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորներից մեկը՝ 27-ամյա Դավիթ Գեւորգյանը: Հիշեցնենք, որ Մելիք Ադամյան փողոցում տեղակայված այս շենքը կարծես թուղթուգիր արած լինեն, այս տարվա ընթացքում այնտեղ երկու անգամ բռնկված հրդեհի պատճառով (առաջինը՝ մայիսին, երկրորդը՝ սեպտեմբերի 22-ին) արդեն մի քանի ամիս է՝ այն վերանորոգվում է: …
Հրապարակ. Սիբիրախտի հայտնաբերման պատճառով սպասվում է պաշտոնանկում Նոյ 06,2012 10:07 “Հրապարակ”-ի տեղեկություններով` աշխատանքից ազատվելու է “Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն” ՊՈԱԿ տնօրեն Մամիկոն Գասպարյանը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, պաշտոնանկությունը կապված է սիբիրախտի հայտնաբերման հետ: Հայտնի է, որ այս կառույցն է զբաղվում անասունների պատվաստման աշխատանքներով, մինչդեռ այդ գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ, բազմաթիվ թերացումներով: Եվ արդյունքը խոշոր եղջերավորների և մարդկանց շրջանում տարածված սիբիրախտ հիվանդությունը …
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
26 Նոյեմբեր 14:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին