Երիտասարդներն իրար ծեծել եվ գումար են պահանջել Մար 05,2013 18:25 Մարտի 4-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երեւանի Էրեբունու փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 21-ամյա Ռուբեն Բ.-ին, 21-ամյա Հովսեփ Ա.-ին, 21-ամյա Ռաֆայել Ս.-ին եւ բաժին են հրավիրել 28-ամյա Արթուր Չ.-ին:Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.35-ի սահմաններում, Արթուր Չ.-ի եւ նրա ընկերոջ` Հովսեփ Ա.-ի …
Apple` աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշ Մար 05,2013 18:22 Բրենդների գնահատման ոլորտում առաջատար Brand Finance (BF) ընկերությունը կազմել է աշխարհի 500 ամենաթանկարժեք ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորել է ամերիկյան Apple ընկերությունը, որը գնահատվել է է 87,3 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է հարավկորեական Samsung ընկերությունը՝ 58,77 մլրդ դոլար արժեքով։ Երրորդ հորիզոնականում է Google-ը՝ 52,13 մլրդ դոլար արժեքով։
Գյումրիում թունավորված անչափահասի վիճակը կայուն ծանր է Մար 05,2013 18:20 Մարտի 5-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 71 տան բնակիչ՝ 16-ամյա Մ. Զաքարյանը թունավորումով տեղափոխվել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները փրկել են 6 ամսական երեխայի կյանքը Մար 05,2013 17:16 Մարտի 5-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում փոքրիկ երեխան ունի առողջական խնդիրներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը երեխային հիվանդանոց տեղափոխելու համար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հրշեջ-փրկարարները շտապ օգնության աշխատակիցների հետ համատեղ 6 ամսական Նարեկ Ասատրյանին հոսպիտալացրել են Ապարանի բժշկական կենտրոն: Բժիշկները երեխայի …
Թանկարժեք մետաղների պետական գները Մար 05,2013 16:52 ՀՀ ֆինանսների նախարարության ևևԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանևև գործակալության կողմից 04.03.13թ.-10.03.13թ. համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 19261,78 (+56.13), բացթողնման գին` 20936,72 (+61.01), ԱՐԾԱԹ` գնման գին` 348.64(-4.88), բացթողնման գին` 378.96 (-5.3), ՊԼԱՏԻՆ` գնման …
Հրդեհ Սյունիքի մարզում Մար 05,2013 16:50 Մարտի 5-ին, ժամը 15.20-ին տեղեկութուն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Զինվորն ինքն իրեն ջուր է ներարկել Մար 05,2013 16:47 Ինքն իրեն ջուր ներարկելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել շարքային Ալբերտ Նաջարյանը։ Ալբերտ Նաջարյանը, հանդիսանալով թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, գտնվելով զորամասի բուժկետում ստացիոնար բուժման մեջ, ինքն իրեն ձախ ոտքի շրջանում ներարկիչով ջուր է ներարկել, ինչը նախաքննական մարմինը գնահատել է որպես զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելուն միտված քայլ։ Ըստ նախաքննական մարմնի՝ նշված դեպքից …
ՏԱՊԱԼԵԼ ԵՆ ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ՀՈՐ ԱՐՁԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Մար 05,2013 16:44 Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ գրավել են Ռաքքա քաղաքը և տապալել Բաշար Ասադի հոր՝ Հազեֆ Ասադի արձանը,- գրում է NEWSru-ն: Եթե երկրի իշխանությունները հաստատեն տեղեկությունը, ապա կգրանցվի առաջին դեպքը, երբ ապստամբները գրավում են մի ամբողջ քաղաք:
Ծառատունկի դիմում՝ Երեվանի քաղաքապետին Մար 05,2013 16:36 Փաստելով Երևան քաղաքի կանաչ, հատկապես, ծառապատ տարածքների սակավությունը և հաշվի առնելով, ծառատունկի համար բարենպաստ եղանակային պայմանները՝ խնդրում ենք Երևան քաղաքում մեզ տրամադրել 1300 քառ/մ տարածք՝ 50 հատ սոսի տեսակի ծառ (6 x 6 յուրաքանչյուր ծառի համար) տնկելու համար: Կարծում ենք, որ քաղաքապետարանն ավելի ճշգրիտ կարող է ասել, թե քաղաքի առավելապես որ հատվածը նման պուրակի կարիք …
Հարգանքի տուրք՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին. (ֆոտո) Մար 05,2013 16:20 Այսօր՝ մարտի 5-ին, ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Եռաբլուր Սպարապետի շիրիմին էին այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, մարտական ընկերներն ու ազատամարտիկներ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Եռաբլուրից:
06 Հուլիս 15:11 Գրեթե 3 մլն հարսանեկան նվեր և նոր բնակարան․ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ունեցվածքը
05 Հուլիս 16:35 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության զորքերը պատրաստվում են գնալ Սևանա լիճ․ ինչ է սպասվում Վարդավառին
01 Հուլիս 15:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել․ իրավապահները գործընթաց են սկսել
02 Հուլիս 16:06 ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Բանակում արգելում են զինվորներին իրենց մոտ պահել խաչ և աղոթագիրք․ ի՞նչ է պարզաբանում ՊՆ-ն
02 Հուլիս 07:21 Հայ ռազմագերիների մասին Փաշինյանի վերջին՝ «պետք է փտեն բանտերում» արտահայտությունից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունի. «Ժողովուրդ»
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
01 Հուլիս 15:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել․ իրավապահները գործընթաց են սկսել
26 Հունիս 20:55 ՀՀ մարզերում բարձրախոսներով մարդկանց հայտարարում են. Փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է անցել