Վարչական շրջաններում աշնանային ծառատունկ է Նոյ 16,2013 14:06 Աշնանային ծառատունկին վարչական բոլոր շրջաններում ընդհանուր հանրագումարով 20.000 ծառ և թուփ է տնկվելու։ Աջափնյակ վարչական շրջանում արդեն տնկվել է թփերի հատկացված խմբաքանակը։ 2200 թփից բացի վարչական շրջանում 1100 ծառ է տնկվում։ “Աշնանային ծառատունկին նոր տնկիներով են համալրվում Աջափնյակի հատկապես նոր բարեկարգված բակերը. այդպիսով իրականացնում ենք այդ բակերի լիարժեք բարեկարգումը։ Բնակիչների, համատիրությունների, ինչպես նաև կանաչապատման ձեռնարկության …
Վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Նոյ 16,2013 14:04 Նոյեմբերի 15-ին` ժամը 19.00-ի սահմաններում, 1990 թ. ծնված Մարատ Ստեփանյանի վարած “Մերսեդես Ե-320” մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Էջմիածին ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:
Վանաձորում դի է հայտնաբերվել Նոյ 16,2013 14:02 Նոյեմբերի 16-ին` ժամը 10։37-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են Է. Ռ.-ին պատկանող բնակարանի դուռը. ներսում հայտնաբերել են 1928 թ. ծնված Լ. Ժ.-ի դին՝ ննջարանում անկողնու …
7-րդ հարկի պատշգամբի հարթակը պոկվել եվ ընկել է Նոյ 16,2013 13:58 Նոյեմբերի 16-ին` ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 53 շենքի 7-րդ հարկի պատշգամբի հարթակը պոկվել և ընկել է: Զոհեր ու տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հրդեհ հացի գործարանում Նոյ 16,2013 13:57 Նոյեմբերի 15-ին` ժամը 21.28-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հացի գործարանում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.48-ին, մարվել՝ 22.20-ին: Հացի գործարանում՝ հացաթխման արտադրամասում, այրվել է արդյունաբերական հոսքագիծը:
Գյումրիի երկու բնակիչներ թունավորվել են Նոյ 16,2013 13:53 Փրկարար ծառայությունը նոյեմբերի 15-ին, ժամը 23.40-ին տեղեկատվություն է ստացել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մուշ 2 թաղամասի 4/3 շենքի բնակիչներ՝ 1980թ. ծնված Մ. Ղ.-ն եւ 1983թ. ծնված Ք. Ղ.-ն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Բնակարանում հայտնաբերվել է դի Նոյ 16,2013 13:51 Նոյեմբերի 15-ին` ժամը 20.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1939թ. ծնված Ու. Հ-ի դին:
Նոյ 16,2013 00:00 Լուսանկարը՝ Գ. ՇամշյանիԵրեւանի քաղաքապետարանի դիմաց միմյանց բախված «Մերսեդես»-ն ու մեղուների փեթակներ տեղափոխող բեռնատարը նույնիսկ չկարողացան քաղաքապետարանի շուրջ տիրող մթնոլորտը քաղցրացնել: Նրանք միայն նպաստեցին տրանսվիստիտների «բազմացմանը», որոնք «մեղվի պես» կրկին հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի շուրջ:
Նոյ 16,2013 00:00 ՀԱՐՑ. Հայ առաքելական եկեղեցին ի՞նչ քայլ կարող է առաջարկել խաղամոլ մարդուն օգնելու համար: Ինչպե՞ս կարելի է այդ խնդրին լուծում տալ: Արտակ Ամրոյան (38 տարեկան, մենեջեր) ՊԱՏԱՍԽԱՆ. Խաղամոլներին հատուկ են պատահականությունն ու ռիսկը, որով տարվելը հակառակ է բարոյական բոլոր նորմերին: Հեշտությամբ հարստանալու ցանկությունը հակառակ է Աստվածաշնչին: Խաղամոլ մարդը գերի է իր ցանկություններին, իսկ իմաստությունն ասում է, …
Նոյ 16,2013 00:00 ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունն իրականացնում է բեռնափոխադրում ՀՀ-ում գրանցված իր տրանսպորտային միջոցներով եւ համարվում է բացառապես հաստատագրված վճար վճարող, ապա այս դեպքում պարտադի՞ր է ճանապարհային վճար կատարելը, թե՞ ոչ: Սահակ Հակոբյան (52 տարեկան, վարորդ) ՊԱՏԱՍԽԱՆ. «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին