Բանակցությունների առաջընթացը կախված է Ադրբեջանի դիրքորոշումից. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն ավարտվեց: Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել խորհրդարանի աշխատանքներին և ավարտված ՏԻՄ ընտրություններին: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ֆրանսիայում  տեղի ունենալիք Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպումից առաջ ևս մեկ անգամ հստակեցրել ենք մեր մոտեցումները: Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և հակամարտությունը պետք է ունենա խաղաղ լուծում», – նշեց նա:

Շարմազանովի խոսքով, բանակցություններում առաջընթացը բացառապես կախված է Ադրբեջանի դիրքորոշումից: «Ադրբեջանական կողմը մշտապես խոսել է ռազմական հռետորաբանությամբ, խոսել է խնդրի ռազմական լուծման մասին, որը բնականաբար հակասում է Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններին: Թե որքանով կառուցողական կլինի նրանց դիրքորոշումը, այնքան առաջընթաց կարող ենք ակնկալել», – հավելեց նա:




Լրահոս