Վտանգավո՞ր է, թե՞ անվտանգ ցորենի հարստացված ալյուրը. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը: Օրենքը կոչված է պայքարելու մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի եւ վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցությունների դեմ, ինչպես նաեւ կարգավորելու հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:
Բանն այն է, որ, Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով մինչեւ 5 տարեկան երեխաների 47%-ը եւ հղի կանանց 42%-ը տառապում է սակավարյունությամբ:

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի խոսքով` ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը ողջ աշխարհում համարվում է հանրային առողջապահական ամենաարդյունավետ ծրագրերից մեկը, քանի որ շատ փոքր ներդրումով ապահովում է մեծ արդյունքներ: Ըստ պաշտոնյայի՝ դրանք նաեւ մեզանում տեսանելի կլինեն մի քանի տարի անց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս