ՀՀԿ կանանց միջեւ կրկին «կռիվ» է ընկել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Փարիզ կմեկնի խորհրդարանական պատվիրակություն, որի կազմն այս օրերին հստակեցվում է: Տեղեկացանք, որ Գալուստ Սահակյանը Փարիզ է մեկնելու կնոջ` Ժաննա Աղաբաբյանի հետ: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հրաժարվեց մանրամասներ հայտնել՝ ասելով, թե հարցերը գրավոր ուղարկեք: «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցում պարզեց, որ իսկապես նման այց նախապաստրաստվում է: Ավելին՝ պատվիրակության կազմում նա եւս ընդգրկված է լինելու, իսկ թե էլ ովքեր են լինելու, տեղյակ չէր, քանի որ վերջնական կազմը դեռեւս հաստատված չէ: Հետաքրքիր է, որ հատկապես ՀՀԿ խմբակցության կանանց միջեւ դարձյալ «անողոք» մրցակցություն է ծավալվել` նորաձեւության մայրաքաղաք մեկնող պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Իսկ թե ով կհաղթի, ցույց կտա ժամանակը, երբ կհրապարակվի ԱԺ պատվիրակության կազմը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս