Ո՞վ կլինի Եվրատեսիլ 2013-ի հայաստանյան մասնակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թե ով կներկայացնի Հայաստանն այս տարի “Եվրատեսիլ”-ում, դեռ պարզ չէ: Սակայն հավանական թեկնածուների անուններն արդեն քննարկվում են՝ Արման Նշանյան, Սիրուշո, Էրիկ… 
“Եվրատեսիլ”-ում Հայաստանը ներկայացնող մասնակիցներից մինչեւ այժմ ամենաբարձր տեղը զբաղեցրել է Սիրուշոն՝ 2008թ. գրավելով 4-րդ հորիզոնականը: Սակայն կրկին վերադառնալու մասին երգչուհին չի մտածել: “Թեեւ մասնակցության մասին որոշում այս պահին չկա, բայց երկրպագուների խոսքերը ստիպում են մտածել այդ մասին: Ամեն դեպքում երբեք չեմ մտածել “Եվրատեսիլ” վերադառնալու մասին”,-ասել է Սիրուշոն:
Շվեդիայում կայանալիք “Եվրատեսիլ 2013”-ի հայաստանյան մասնակցի անունը պարզ կլինի մինչեւ հունվարի վերջ: “Եվրատեսիլ”-ի հայկական պատվիրակության ղեկավար, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը նշել է, որ ընտրությունը լինելու է ներքին կարգով. “Ներքին ընտրություն է լինելու, այսինքն` միանգամից կիմանաք մասնակցի անունը: Ես չեմ կարող մեկնաբանել շրջանառվող լուրերը, շատ մարդիկ են սոցիալական կայքերում քննարկվում. դա պաշտոնական տեղեկատվության հետ կապ ունենալ չի կարող”:




Լրահոս