Նեյմարը վարձատրության չափով կզիջի միայն Մեսսիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, սպորտային տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը և կատալոնական ակումբի աշխատակիցը ծրագրում են մոտ ժամանակներս հանիպել ակումբի հարձակվող Նեյմարի հետ, որպեսզի նրա հետ քննարկեն պայմանագրի երկարաձգման հարցը, հայտնում է Marca-ն:

Ցանկանում են այնպես անել, որպեսզի Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը վարձատրության չափով դառնա ակումբի երկրորդ ֆուտբոլիստը: Նեյմարն այս առումով կզիջի միայն Լիոնել Մեսսիին: Ներկա պահին Նեյմարի աշխատավարձը կազմում է 7 մլն եվրո, և նա զիջում է ոչ միայն Մեսսիին, այլևս կիսապաշտպան Անդրես Ինյեստաին:




Լրահոս