Արտադրվել է 276 հազար տոննա խաղող. գյուղնախ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015  թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000  տոննայի դիմաց, – ArmLur.am-ին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000  տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։

Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է  6400 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 տոննայի դիմաց։

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 




Լրահոս