Ադրբեջանական կողմը հայտնում է զինծառայողի կորստի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Էլշան Իսմաիլովը:

Այս մասին մասնավորապես գրում է haqqin.az կայքը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը:

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով՝ զոհված զինառայողը հետմահու պագևատրվել է «զինվորական ծառայությունում գերազանցության համար» 3-րդ աստիճանի մեդալով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս