Գյուղապետը հարսանիքը հարամ է արել՝ ստիպելով գնալ ընտրատեղամաս. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի օրը փորձել է ամեն գնով գյուղացիներին տանել ընտրատեղամաս՝ ստիպելով նրանց «այո» քվեարկել։

«ՉԻ» աղբյուրների պնդմամբ, այդ օրը Ազատանում հարսանիք է եղել, եւ Իկիլիկյանը, տեսնելով, որ հարսանքավորները քվեարկության չեն գնացել, անձամբ մտել է հարսանիքի դահլիճ խնդրել-աղաչել է մի քանի հոգու՝ գնալ տեղամաս, «այո» քվեարկել ու վերադառնալ իրենց միջոցառմանը։ Չնայած Իկիլիկյանի բոլոր ջանքերին, Ազատան գյուղում «այո»–ն երկու-երեք քվեով է առաջ անցել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս