Պուտինը հրամայել է ոչնչացնել ռուս զինծառայողներին սպառնացող բոլոր թիրախները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ կոչ է արել ռուս զինծառայողներին «գործել հնարավորինս խիստ և ոչնչացնել ցանկացած թիրախ, որը սպառնում է Սիրիայում ռուս զինծառայողներին»,- փոխանցում է Rbc.ru-ն:

Ընդ որում, ՌԴ նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը: Սու-24-ի դեպքից հետո Պուտինը Սիրիա է ուղարկել C-400 զենիթահրթիռային համակարգեր:

«Հրամայում եմ գործել հնարավորինս խիստ, ցանկացած թիրախ, որը սպառնալիք կներկայացնի ռուսական խմբի կամ մեր ցամաքային ենթակառուցվածքի համար, կենթարկվի անհապաղ ոչնչացման»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ:

Նա նաև նախազգուշացրել է բոլոր նրանց, ովքեր կփորձեն այս կամ այն կերպ սադրել ռուս զինծառայողներին:

Այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական ռազմաօդային ուժերը կործանեցին Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը, «Հմեյմիմ» օդանավակայանում տեղակայվեցին C-400 զենիթահրթիռային համակարգեր:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս