Վերատին հերքել է այն տեղեկությունը, թե ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին հերքել է տեղեկությունը, որ ցանկանում է ամռանը տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

«Մամուլում գրում էին, որ երազում եմ «Բարսելոնայում» խաղալու մասին, սակայն երբեք նման բան չեմ ասել: Երազանքս է հանդես գալ Փարիզում, նույնիսկ եթե չհաղթեինք «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայում»,- ասել է նա:




Լրահոս