Արարատում իրավիճակը թեժանում է. ծեծկռտուք «Գազի Հովոյի» որդու և Արգամ Աբրահամյանի ընկերոջ միջև. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բացի Սայաթ-Նովա գյուղի միջադեպը, մի քանի օր առաջ ծեծկռտուք է եղել Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի կրտսեր որդու՝ Վիլենի, եւ Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջեւ։

Նշենք, որ Գազի Հովոն եւ իր թիմակիցներն աշխատում են «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյանը մասնակցում է «Ծառուկյան դաշինքով»։ Ամեն ինչ արվում է այս միջադեպը կոծկելու համար։ Երեկ, երբ փորձեցինք լսել Հովիկ Ղազարյանին, նա, լսելով հարցը, անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց զանգերին։ Հիշեցնենք, որ Գազի Հովոն եւ Հովիկ Աբրահամյանի գերդաստանը «դարավոր» թշնամիներ են եղել։

Նրանց հարաբերությունները հարթվեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Հովհաննես Ղազարյանն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին թողնելով միայնակ, հետո լուրեր տարածվեցին, որ նա դա արել է որդու՝ Արտաշատի գազի վարչության պետ նշանակվելու դիմաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս