ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր միջև հարազատություն է եղել երկար ժամանակ. Հակոբ Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանի դեմ պայքարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին  պատգամավոր Հակոբ Հակոբյանը Կոնգրես-ՀԺԿ դաշինքից որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներն ընդգրկող  ընտրատարածքում, որում  լուրջ մրցակիցներ ունի:

Armlur.am-ի  հետ զրույցում նա նշեց, թե Մալաթիա- Սեբաստիա համայնքից  երեք անգամ ընտրվել է և խնդիրներ  չի ունեցել. «Որևէ մի լումա չի բաժանվել, խիղճս հանգիստ է: 120 թեկնածու է, ժողովուրդը  կորոշի», – հավելեց նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ալեքսանյանի դեմ պայքարին` Հակոբյանը  ընդգծեց. «Ես  իրա նկատմամբ որևէ խնդիր չունեմ, մեր միջև հարազատություն  է եղել երկար ժամանակ: Ես  վատ բաներ չեմ կարող ասել իր մասին»:

Մանրամասները ՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա  Հովհաննիսյան,  Հովսեփ  Հովսեփյան




Լրահոս