ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար-հրդեհ Իսակովի պողոտայում. Nissan-ը բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի գովազդային վահանակին. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որա յսօր առավոտյան խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Nissan մակնիշի 34 RՏ 370 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ, բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի գովազդային վահանակին, ինչի հետևանքով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել մեքենայում։

Վթարի հետևանքով էլ վարորդը տեղափոխվել է «Աստղիկ բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ Ոստիկանության ակադեմիայի սաները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները` shamshyan.com-ի:




Լրահոս