Նորաշենում ձյան ծանրությունից փլուզվել է տան տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ձյան ծանրությունից վնասվել է Ա. Ֆ.-ին պատկանող տան տանիքի (130 քմ) մի հատվածը՝ մոտ 40 քմ:




Լրահոս