Լևոն Ալթունյանը որոշել է ինքնակա՞մ հրաժարվել նախարարի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը որոշել է ինքնակամ հրաժարվել նախարարի պաշտոնից: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա իր խիստ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ առողջապահության նախարարությունն իր տեղը չէ, եւ ինքը չի հարմարվում պետական աշխատանքին: Նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը հերքեց այդ լուրը՝ ասելով, թե չի համապատասխանում իրականությանը.

«Հակառակը՝ հեռահար ծրագրերով աշխատում է: Այժմ աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում»: Իսկ ահա անձամբ նախարար Ալթունյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ապրիլի 2-ից հետո մնալու եք Ձեր պաշտոնին, թե ոչ, ասել է. «Ի՞նչ իմանամ, Դուք եթե հիմա մոտավորապես 2.5 միլիոնի հարցում կատարեք, կարող եք ինձ ասել՝ կմնա՞մ, թե՞ չէ»:




Լրահոս