Լապշինի մայրը կրկին հանդիպել է որդու հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի թիվ մեկ մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հանդիպել է մոր հետ: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

Նա հայտնել է, որ Բելլա Լապշինան, ով մի քանի օր առաջ ժամանել է Ադրբեջան, երեկ հանդիպել է որդու հետ:

Փաստաբանը նշել է, որ Բելլա Լապշինան որդուց հետաքրքրվել է նրա կալանքի պայմաններից և ինքնազգացողությունից:Սակայն Լապշինը որևէ դժգոհություն չի հայտնել:




Լրահոս