Ժամը 13:15-ի դրությամբ գրանցված ընտրախախտումները. արձանագրվել են նաև բռնության և ճնշման դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 12:45-ից 13:15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր ընտրատեղամասերում գրանցվել է շուրջ 75 ընտրախախտում. այս մասին հայտնում է transparency.am-ը:

Արձանագրված խախտումները հիմնականում կապված են եղել քվեարկության գաղտնիության, ընտրողների ուղղորդման, անձի ինքնության հաստատման կամ գրանցման հետ կապված խնդիրների, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, մարդկանց և մեքենաների կուտակումների, ընտրողներին օգնելու կարգի խախտման, վստահված անձի կամ այցելուի իրավունքների ու կողմնակի անձանց ներկայության հետ:

Արձանագրվել են նաև բռնության և ճնշման դեպքեր:




Լրահոս