Երեկ առաջին անգամ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է պարետատան նիստին: Երեկ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի վարակվածության նոր 8 դեպք: Ուղիղ միացման ժամանակ Արցախի նախագահը նշեց, թե պետք է նոր քայլեր կորոնավիրուսի դեմ պայքարում, քանի որ ամեն ինչ գնալով ավելի է բարդանում:
«Իրավիճակը պայմանավորված է նաև Հայաստանում տեղի ունեցող իրավիճակով: Ամեն օր Հայաստանից Արցախ է մտնում 500-600 քաղաքացիներ և կարող են լինել անձինք, որոնք պոտենցիալ վարակակիրներ են: Դրա համար պետք է հստակեցնենք մեր քայլերը», – նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում