![](https://armlur.am/wp-content/uploads/2020/07/107594432_276525450339675_695790397656040986_n.jpg)
ՀՀ Հաշվեքննիչ պալատի պարգեւատրման մեծությունը երկրորդ եռամսյակի համար սահմանվել է 54 մլն 864 հազար դրամի չափով: ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հունիսի 30-ի որոշմամբ հաստատվել է անդամների պարգեւատրման չափը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար պարգեւատրման ֆոնդի մեծությունը սահմանվել էր 60 մլն դրամ: Իսկ երկրորդ եռամսյակի համար պալատի պարգեւատրման ֆոնդի մեծությունը կազմել էր 36 մլն 860 հազար դրամ:
Ըստ փորձագետների` պետական համակարգի աշխատակիցներին պարգեւավճարներ տալն անհրաժեշտ է, քանի որ նրանք, ունենալով հսկայական վարչարարություն, կարող են ներգրավվել կոռուպցիոն գործարքների մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.