Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց․ դատարանը հրապարակեց վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ դատարանը հրապարակեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց 2 ամսով։

Ավելի վաղ ArmLur.amհայտնել էր, որ  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվելու է։ Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ ամենի մասին ԲՀԿ-ում ևս տեղյակ են ու համոզված են, որ դատարանը դիմում է նման քայլի, ինչի համար նախորդ անգամ ամեն ինչ արեցին նիստին չներկայանալու համար։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված»:




Լրահոս