Ծառուկյանն ու Մարուքյանը դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ անհապաղ հանդիպման պահանջով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել:

Այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է. «Շուրջ երկու շաբաթ առաջ, որպես Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ, Գագիկ Ծառուկյանի հետ միասին դիմել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը, սակայն, մինչ այժմ չի կայացել:

Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, այսօր կրկին դիմել ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով»:




Լրահոս