Խոյ
Նախքան որևէ բան ձեռնարկելը լավ մտածեք: Այժմ ձեր կողմից կատարված ցանկացած անզգույշ քայլ կարող է ձեզ համար վատ ավարտ ունենալ:
Ցուլ
Աստղերը խորհուրդ են տալիս այսօր ցանկացած հարցում լսել ձեր ներքին ձայնին: Աշխատեք քիչ ականջալուր լինել ուրիշների խորհուրդներին:
Երկվորյակ
Մի դեպք կպատահի ձեզ հետ, որը կստիպի կյանքին այլ աչքերով նայել: Ձեր աշխահայացքն ամբողջովին կփոխվի:
Խեցգետին
Շատ լարված օր է սպասվում: Ծանրաբեռնված կլինեք կյանքի բոլոր հարցերում, բայց դուք ուժեղ եք, և ցանկացած խնդիր պատվով կլուծեք:
Առյուծ
Ձեզ համար խնդիրներ մի ստեղծեք, եղածները բավական են: Ինքներդ ձեր առաջ նպատակներդ դրեք ու փորձեք ամեն գնով հասնել դրանց:
Կույս
Այսօր առավոտը մի փոքր ագրեսիվ կսկսեք: Ամեն ինչ ձեր նյարդերի վրա կարող է ազդել, բայց դա վերաբերում է օրվա միայն առաջին կեսին:
Կշեռք
Սիրային հարցերում որոշ պրոբլեմներ կառաջանան: Ձեր զուգընկերը հնարավոր է մանր հարցերում ձեզ խաբել է, դրանից մեծ պատմություն մի սարքեք:
Կարիճ
Առաջիկայի համար շատ պլաններ եք գծել, բայց այդ բոլորը միանգամից իրականացնել հնարավոր չէ: Ամեն ինչ հերթով արեք:
Աղեղնավոր
Ֆինանսական դժվարություններ կարող եք ունենալ, եթե գումարն ուշադիր չծախսեք: Չափավոր եղեք, ձեզ շռալյություններ մի թույլ տվեք:
Այծեղջյուր
Ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն, պահը մի կորցրեք և անցեք գործի: Աշխատասիրությունը ձեր հաջողության գրավականն է:
Ջրհոս
Փորձեք վերաիմաստավորել ձեր կյանքը, դուք ձեր մտքերով ինքներդ ձեզ խճճում եք, առաջինը կարգի բերեք մտքերը:
Ձկներ
Օրվա սկիզբը շատ հաջող կլինի, ինչը չես ասի օրվա ավարտի մասին: Ձեր ընտանիքի անդամների հետ վեճը չի բացառվում: