ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 լավագույն բուհ, վճարվող արձակուրդ ուսուցիչներին. ինչ են խոստանում ուժերը կրթության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե կրթության ոլորտում ինչ բարեփոխումներ են առաջարկում ընտրություններին մասնակից ուժերը։

Հետաքրքիր է, որ գրեթե բոլորի ծրագրերում կրթության ոլորտին անդրադարձ կա միայն վերջում։ «Պատիվ ունեմ» դաշինքը խոստանում է, որ 10 տարվա ընթացքում Հայաստանի 2 բուհ կընդգրկվի աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկում։ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը խոստանում է ներդնել աշակերտակենտրոն ուսուցում, արմատապես վերանայել Ինֆորմատիկա առարկայի ծրագիրը, ավագ դպրոցից սկսած՝ աշակերտներին պատրաստել քաղաքացիական կյանքին։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունն առաջարկում է ուսուցիչներին 7 տարին մեկ տալ վճարվող արձակուրդ։ «Քաղաքացու որոշում» կուսակցության կրթական ծրագրի մյուս առաջարկն այն է, որ ծնողները պետք է ունենան երեխային մինչեւ ժամը 18:00-ն դպրոցում թողնելու իրավունք եւ հնարավորություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում ներկայացված է, թե ինչ է արվել վերջին 3 տարիների ընթացքում, եւ ինչեր են արվելու։ Հիմնականում հայտնի միջոցառումներ են՝ շինարարություն, ներառական կրթություն, թվայնացում։

«Հայաստան» դաշինքում կա խոստում՝ նախադպրոցական կրթության հասանելիությունը հասցնել 90-95%-ի։ Դաշինքը խոստանում է չօպտիմալացնել գյուղական փոքր դպրոցները, սոցիալական երաշխիքներ տալ կադրերի պակաս ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչներին։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս