ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մարտի 22-ից 25-ը պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում էր: Պաշտոնական այցի ընթացքում հանձնաժողովի նախագահը եղել է նաեւ Ասկերանում, Խրամորթում, Կարմիր շուկա համայնքներում:
Ի դեպ, Կարմիր շուկայի բնակիչները բավականին ծանոթ էին Թագուհի Թովմասյանի գործունեությանը եւ շնորհակալ, որ մշտապես անդրադառնում է արցախահայության խնդիրներին:
Բացի այս, ArmLur.am-ը Կարմիր շուկայի բնակիչներից հետաքրքրվեց, թե ինչպես են ապրում այս օրերին, ինչ միջոցներով են ջեռուցում իրենց տները: Ինչպես հայտնի է՝ մարտի 8-ից Արցախում գազ չկա:
Ս.Հ., Հ. Հ.