Հանքերի տիրուհին` եվրոպայից դուրս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի` արտահերթ ընտրությունների անցկացման հիմնավորումների մեջ որպես խորհրդարանի ոչ օրինակարգ լինելու ապացույց հրապարակվեց 76 պատգամավորների անունով ցուցակ, որոնք, խախտելով ՀՀ Սահմանադրության 65 հոդվածը, զբաղվում են բիզնեսով: Այդ պատգամավորներից է նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նրան են պատկանում «Սիսիան Շիկ» ՍՊԸ-ն, «Բեգմիք» ՍՊԸ-ն, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, «Նազենիկ» ՍՊԸ-ն, «Ալնարս» ՍՊԸ-ն, հիդրոէլեկտրակայաններ, նաեւ քարհանքեր: Տիկին Նաղդալյանի հետ զրուցեցինք այդ թեմայով:-Բիզնեսով զբաղվելն ուրիշ բան է, սեփականություն ունենալը` ուրիշ բան: Կոնգրեսն էլ է դա շատ լավ հասկանում, մյուսներն էլ են դա շատ լավ հասկանում:-Սահմանադրությունն արգելում է պատգամավորին զբաղվել բիզնեսով, ասել է թե` արգելում է նաեւ բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնել, այլապես նման դեպք կնախատեսվեր Սահմանադրությամբ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:-Ընկե՛ր ջան, բիզնեսը կարելի է հազար ու մի ձեւի կառավարել ու կարգավորել: Սահմանադրությունը հիմնարար սկզբունքները դրել է` դա սեփականության իրավունքն է, քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը: Որեւէ մի տեղ չի գրված, որ Սահմանադրությունն արգելում է որեւէ մարդու ունենալ սեփականություն: Խնդիրը վերաբերում է միայն գործադիր կոնկրետ աշխատանքով, տվյալ գործունեությամբ զբաղվելուն:-Բայց Դուք ընդհանրապես չե՞ք զբաղվում բիզնեսով, թեկուզ հեռախոսով չե՞ք կառավարում Ձեր սեփականությունը:-Եթե դու տեսնես` ես այսքան բազմազբաղ ներկայացնում եմ խորհրդարանը, եթե արդարացի դատող մարդ ես, կտեսնես, որ ամենաակտիվ պատգամավորներից մեկն եմ, կտեսնես, որ միջազգային գործունեության մեջ ամենաակտիվ պատգամավորներից մեկն եմ, ԵԽԽՎ պատվիրակության ամենաակտիվ մարդկանցից մեկն եմ: Բնականաբար, դրա համար շատ-շատ ժամանակ է գնում: Հիմա կարո՞ղ ես ասել` որտեղ եմ զբաղվում բիզնեսով:-Ձեր մանդատը` որպես տանիք, չե՞ք ծառայեցնում Ձեր բիզնեսին:-Բարեկա՛մս, ես բիզնես ունեցել եմ այն ժամանակ, երբ մանդատ չեմ ունեցել: Սկսած 1987թ. բիզնես եմ ունեցել, եւ մանդատ չեմ ունեցել: Եւ որեւէ բան չեմ ծառայեցրել դրա համար: Ես ուղղակիորեն բիզնեսով չեմ զբաղվում եւ չեմ զբաղվում իմ սեփականությունը հանդիսացող ձեռնարկությունների կառավարմամբ: Իսկ բիզնեսով զբաղվելը դա է, երբ մարդիկ ուղղակի ամեն օր այնտեղ են աշխատանքի գնում: Իսկ ես ամեն օր այստեղ եմ աշխատանքի գալիս: Եթե Կոնգրեսի ցուցակն ուշադիր կարդաս, կտեսնես, որ այնտեղ գրված են Սիսիանի ձեռնարկություններ, դրանք Սիսիանում են գործում: Այսինքն` ես չեմ կարող ֆիզիկապես Սիսիանում լինել, ամեն օր աշխատանքի գնալ:-Շատ պատգամավորներ անձամբ իրենք են իրենց բիզնեսի կառավարման մասին խոսում, մեկը մեկնաբանում է, թե ինչու է թանկացել իր ներկրած շաքարավազը, մյուսը խոսում է ձվի գնի մասին: Այսինքն` իրենք ապացուցում են, որ զբաղված են բիզնեսով:-Ես չեմ ցանկանում շատ պատգամավորների մասին պատասխանել: Դու ինձ հարցնում ես իմ սեփականության մասին: Ես մի քանի անգամ ասել եմ, որ ունեմ սեփականություն, ունեմ բաժնեմաս այդ ձեռնարկություններում, բայց չեմ զբաղվում այդ ձեռնարկությունների կառավարումով ու աշխատանքով: Դրանց համար կա գործադիր մարմին, որն աշխատում է եւ իրականացնում է այդ ձեռնարկությունների կառավարումը, աշխատանքը եւ այլն:-Իսկ Ձեր սեփականությունը համարվող ձեռնարկություններից շահույթ ստանո՞ւմ եք:-Իհարկե ստանում եմ:-Այդ դեպքում չի՞ ստացվում, որ ձեռնարկատիրությամբ եք զբաղվում, քանի որ այլ տեղից վարձատրություն, շահույթ եք ստանում:-Իսկ ո՞վ է ասել, որ ձեռնարկատիրությունն արգելված է, ո՞վ է ասել, որ շահույթ ստանալն արգելված է: Դրա համար էլ պետությունը սահմանել է ձեւ` դեկլարացիա ներկայացնելու, դեկլարացիայիս մեջ էլ շահույթս ներկայացնում եմ:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս