Քիչ առաջ հայտնել էինք, որ ապարանի աղմկահարույց դեպքից հետո ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ոստիկանության Ապարանի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը եւս ծանր է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 32-ամյա տղամարդն է իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: