Չինաստանում պատմական մասունք են այրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Ֆուցզյան նահանգում այրվել է պատմական մասունք՝ 900 տարվա պատմություն ունեցող Փիննան Վանանի փայտե կամուրջը։ Այս մասին հայտնում է Readovka-ն։

Կամուրջը փլուզվել է տեղի բնակիչների աչքի առաջ, և շուտով դեպքի վայր են ժամանել կուսակցության շրջանային կոմիտեի և շրջանային կառավարության ղեկավարները, ինչպես նաև համապատասխան գերատեսչությունների աշխատակիցները։ Հրդեհը մարվել է ժամը 22:45-ին, հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։

Հունիսին հնագետները Չինաստանի հարավ-արևմուտքում հայտնաբերել էին 3000 տարվա գանձարան, որը պարունակում էր 13000 արտեֆակտ: Դրանց թվում կա կրիայի պատյանով տուփ և զոհասեղան։




Լրահոս