Facebook-ի սեփականատերը հայտարարել է 10 հազար աշխատակցի կրճատելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, հայտարարել է 10 հազար աշխատատեղ կրճատելու պլանների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է բրիտանական BBC-ն:

Ըստ աղբյուրի՝ սա կլինի զանգվածային կրճատումների երկրորդ ալիքը տեխնոլոգիական հսկայի կողմից, որն անցյալ տարվա նոյեմբերին աշխատանքից հեռացրել է 11,000 աշխատակցի:

Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ կրճատումները՝ որպես արդյունավետ տարվա մաս, կոշտ կլինեն:

Նա աշխատակիցներին հայտնել է, որ բացի 10,000 աշխատատեղերի կրճատումից, ընկերությունում 5000 թափուր աշխատատեղ կմնա չլրացված:

Հաղորդագրության մեջ Ցուկերբերգն աշխատակիցներին ասել է, որ կարծում է, որ ընկերությունը տուժել է 2022 թվականին, երբ բախվել է եկամուտների կտրուկ անկման հետ:




Լրահոս