Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից: Մրցանակն Ամերիաբանկի` ներդրումաբանկային ոլորտում բացառիկ ձեռքբերումների, ինչպես նաև անհատականացված և հաճախորդների տարբեր ֆինանսական կարիքները բավարարելու համար նախատեսված ներդրումային բանկային և խորհրդատվական լուծումներ առաջարկելու կարողության գնահատանքն է:

Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները ընտրվել են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից
փորձագիտական գնահատականների և մի շարք չափանիշների հիման վրա, որոնց թվում են` բանկերի տրամադրած
տվյալները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, մատուցվող ծառայությունները և խորհրդատվությունը, կառուցվածքավորման հնարավորությունները, սպասարկման ցանցը, շուկայի իրավիճակին
արձագանքելուն ուղղված միջոցառումները, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված
արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:

«Ցանկացած խոշոր գործարք նախաձեռնելիս ընկերությունները հիմք են ընդունում ներդրումային բանկիրների
առաջարկները, խորհրդատվությունը և ուղղորդումը: Նրանց փորձը, թերևս, առավել մեծ նշանակություն ունի
անհանգիստ ժամանակներում», – նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ.
Ջիարապուտոն: «Այս տարի, երբ գրանցվել է աննախադեպ բարձր գնաճ և տնտեսական անորոշություններ, Global
Finance-ը հպարտությամբ է նշում այս ոլորտի առաջատար հաստատությունների ձեռքբերումները` անցկացնելով
2023թ. «Աշխարհի լավագույն ներդրումային բանկ» մրցանակաբաշխությունը»:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է.  «Մենք անչափ հպարտ ենք,
որ ութերորդ տարին անընդմեջ ճանաչվում ենք Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance
ամսագրի կողմից: Թեև վերջին տարիներին մենք անցել ենք ավելի դիվերսիֆիկացված ունիվերսալ բանկի մոդելին,
մեկ տասնամյակից ավելի եղել ենք Հայաստանի առաջատար կորպորատիվ և ներդրումային բանկը՝ ծառայություններ
մատուցելով ամենախոշոր կորպորատիվ հաճախորդներին և ֆինանսավորելով երկրի խոշորագույն ռազմավարական
ծրագրերը:

Մենք խորապես երախտապարտ ենք Global Finance-ին այս մրցանակի համար, ինչպես նաև մեր
ներդրումաբանկային թիմին, որի փորձառության ու նվիրվածության շնորհիվ Ամերիաբանկը շարունակում է
դիրքավորվել որպես հայաստանյան շուկայի առաջատարը: Մեր ապագա ծրագրերում մենք կշարունակենք առանձնակի
ուշադրություն դարձնել այն ​​ոլորտների և նախագծերի ֆինանսավորմանը, որոնք առավել խոստումնալից են
կայունության և երկարաժամկետ զարգացման տեսանկյունից»:

Ամերիաբանկն 2022-ին միջազգային առաջատար ամսագրերի` The Banker-ի, Euromoney-ի և Global Finance-ի կողմից ճանաչվել է «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը: Այն անցկացվում է «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսի ներքո և նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի
դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս